Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է


10:10 , 16 նոյեմբեր, 2015

Lurer.com-ը գրում է.

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: