07:55 , 16 նոյեմբեր, 2015
Ամերիկացի ծնողների շրջանում անցկացված վերջին հետազոտությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ում 3-17 տարեկան յուրաքանչյուր 45-րդ երեխա ունի աուտիզմի որևէ ձև՝ գրում է BBC-ն: Սակայն պաշտոնական տվյալներով՝ երկրում այս հիվանդությամբ տառապում է յուրաքանչյուր 68-րդ երեխա:
Հետազոտությունը ցույց է տվել, որ վերջին 3 տարիներին ԱՄՆ-ում աուտիզմ ախտորոշմամբ հիվանդ երեխաների թիվը երկու անգամ մեծացել է:
Գիտնականներն ընդգծում են, որ թվերի միջև վերոնշյալ տարբերությունը մեծապես կապվածէ այն բանի հետ, թե ինչպես են ձևակերպվել հարցերը, և այն փաստը, որ այդ տվյալները հիմնվում են միայն 43 հազար ծնողների պատասխանների վրա: