Փարիզում տագնապը առաջացել է հրավառիչի պայթյունից, որևէ մեկը անհաջող կատակել է


06:47 , 16 նոյեմբեր, 2015

Lurer.com–ը գրում է.

Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, Փարիզում կրկին կրակոցներ են հնչել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ի թղթակիցը դեպքի վայրից:

Դեռևս չի հաղորդվում, թե ովքեր են հրաձգության մասնակիցները: Գործակալության տվյալներով` հրաձգությունը տեղի է ունեցել Սեն-Մարտեն փողոցում, ուր արդեն ժամանել են ոստիկանները:

Կա մեկ վիրավոր:

Սակայն լրատվական մեկնաբանը հաղորդել է, որ ստացված տեղեկության համաձայն՝ «տագնապը հրապարակում առաջացել է հրավառիչի պայթյունից, որևէ մեկը անհաջող կատակել է»: