Չեչնիայից ԴԱԻՇ-ի շարքերը համալրել է մոտ 500 մարդ, որոնցից 200-ը ոչնչացվել են. Կադիրով


05:42 , 16 նոյեմբեր, 2015

1061885290Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չեչնիայի Հանրապետությունից ԴԱԻՇ-ի շարքերը համալրել է գրեթե 500 մարդ, որոնցից մոտ 200-ն արդեն իսկ ոչնչացվել են։ Այդ մասին Սիրիայի ազգային հաշտեցման հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը:

«Մեր տվյալներով՝ այդ 480 անձանցից մոտ 200-ն արդեն իսկ ոչնչացվել են։ Ներկա դրությամբ մենք արդեն իսկ վերադարձրել ենք 47 երիտասարդի, որոնց խաբեությամբ ներքաշել են այդ խմբավորման շարքերը։ Եթե մենք չմղենք նպատակաուղղված գաղափարական աշխատանք, ապա ահաբեկիչների կողմից պատերազմողները ավելի շատ կլինեին ոչ միայն Չեչնիայից, այլև Կովկասի մյուս շրջաններից։ Նրանց թիվը կլիներ հազարներ»,- ասել է նա։ Կադիրովի խոսքով՝ սիրիացիները պետք է միավորվեն ահաբեկչության դեմ պայքարում։