02:43 , 16 նոյեմբեր, 2015
Lurer.com–ը գրում է.
Ֆրանսիայի ոստիկանությունը Twitter-ի իր էջում հրապարակել է Փարիզի ահաբեկչություններին մասնակցության մեջ մեղադրվողներից մեկի լուսանկարը: Նրա անունն Աբդեսլամ Սալահ է, ծնվել է 1989 թվականի սեպտեմբերի 5-ին, Բրյուսելում:
«Ոստիկանությունը որոնում է 2015 թվականի նոյեմբերի 13-ի ահաբեկչություններին մասնակցության մեջ կասկածվողին»,- ասված է հայտարարությունում:
