03:12 , 16 նոյեմբեր, 2015
Ստամբուլում Ահմեդ անունով 16-ամյա պատանին գերեզմանաքարի հարակից հողաշերտը փորել ու մտել էր ներս, որպեսզի հաներ հանգուցյալի ոսկե ատամը։ Բայց, ի հեճուկս տղայի, սողանքը հողը լցրել ու փակել է մուտքը։
Այդ պահին գերեզմանատան պահակն անցնելիս է եղել մոտակայքով և գերեզմանի ներսից օգնության կանչեր է լսել։ Նա սարսափահար վազել և ոստիկանություն է կանչել։
Դեպքի վայր եկած ոստիկաններն ու փրկարարները գերեզմանից դուրս են բերել 16-ամյա Ահմեդին և ձերբակալել։