Ջիհադականների տեսաուղերձը Ֆրանսիային և ֆրանսիացիներին (տեսանյութ)


01:53 , 16 նոյեմբեր, 2015

Սա այն տեսանյութն է, որի միջոցով «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալներն արաբերենով և ֆրանսերենով սպառնում են Ֆրանսիային: Հոլովակի նկարահանման ժամկետների մասին հստակ տեղեկատվությունը բացակայում է: Մեծ հավանականությամբ այն նկարահանվել է փարիզյան ահաբեկչություններից առաջ, մինչդեռ տարածվել է նոյեմբերի 14-ին՝ կապված դրանց հետ: 
Տեսաուղերձում ֆրանսիացի «ջիհադականները» կոչ են անում իրենց հավատակիցներին «հիջրա» իրականացնել Իրաք և Սիրիա, սպառնում են Ֆրանսիային և ֆրանսիացիներին, ցուցադրաբար այրում իրենց անձնագրերը և խոստանում վերադառնալ և սպանել...