Փարիզի ահաբեկչությունների օրը Ստամբուլում կանխվել է խոշոր ահաբեկչություն


01:21 , 16 նոյեմբեր, 2015

4-tyrkeԲրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում ոստիկանության աշխատակիցները Ստամբուլում ձերբակալել են 5 մարդու՝ նրանց կասկածելով խոշոր ահաբեկչություն կազմակերպելու համար։

Ահաբեկչության կազմակերպիչներից մեկը մոտ է եղել Ջիհադի Ջոնի հետ, որի ոչնչացման մասին հաղորդվել է ոչ վաղ անցյալում։ Թուրքական հետախուզության տվյալներով՝ պլանավորված հարձակումը կապված է եղել նոյեմբերի 13-ին Փարիզի ահաբեկչությունների հետ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրաքը հարձակումներից մեկ օր առաջ Ֆրանսիային զգուշացրել է հնարավոր ահաբեկչությունների մասին։