Շատերի մոտ հարց է ծագել, թե ինչու են մարդիկ Ֆրանսիական դեսպանատան առաջ ծաղիկներ դնում


19:49 , 15 նոյեմբեր, 2015

Շատերի մոտ հարց է ծագել, թե ինչու են մարդիկ Ֆրանսիական դեսպանատան առաջ ծաղիկներ դնում, սգում, ֆեյսբուքում նկար փոխում...ու թե ինչու այդ նույնը չեն արել այլ ահաբեկչությունների մասին լսելուց հետո....Հարգելիներս, մարդկային յուրաքանչյուր կորուստ ցավալի է, անդառնալի...Այո,մեր աշխարհում ամեն վայրկյան տեղի են ունենում սպանություններ, հանցագործություններ, ահաբեկչություններ...մարդիկ ապրում են պատերազմի մեջ: Մարդկանց ատում են իրենց գույնի, ազգության, հայացքների,կրոնի....համար: Այո, ես ինքս չեմ արձագանքել Քենյայի ողբերգությանը ու մի շարք այդպիսի հանցագործությունների: Չեմ արձագանքել, որովհետև պարզապես չեմ իմացել: Գուցե ես եմ անուշադիր,գուցե լրատվությունն է պակաս ուշադիր գտնվել...գուցեները շատ են....ֆրանսիայում ապրում են հայեր, ապրում են հարազատ մարդիկ ու բնական է, որ այդ դեպքում անհանգստությունը և ցավը կրկնապատվում է: Մեզանից յուրաքանչուրը առաջին հերթին մտածում է իր, և իր հարազատների մասին: Պետք չէ չափել թե երբ ավելի շատ սգեցինք, իսկ որտեղ թերացանք...Ես սիրահարված եմ Փարիզին, և ինձ համար ցավալի է տեսնել այդ գեղեցիկ, ռոմանտիկ քաղաքը ծնկած...Թող Աստված խաղաղություն բերի աշխարհին ու էլ այսպիսի ողբերգություններ չկրկնվեն: ‪#‎prayforpariz‬