Տևական ժամանակ է՝ խոսում ենք Արցախում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին. ԼՂՀ վարչապետ


18:08 , 15 նոյեմբեր, 2015

Տևական ժամանակ է՝ խոսում ենք Արցախում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին. ԼՂՀ վարչապետ

Armlur.am-ը գրում է.

Դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական փոփոխություններին ընդառաջ Հայաստանի քաղաքական ուժերը մի քանի օր է` սկսել են իրենց պաշտոնական քարոզչությունը: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ՝ պարզելու համար, թե Արցախում ինչպիսի դիրքորոշում ունեն Հայաստանում անցկացվելիք սահմանադրական փոփոխությունների շուրջ:

-Պարո՛ն վարչապետ, Արցախում ինչպե՞ս են վերաբերվում Հայաստանում անցկացվող սահմանադրական փոփոխություններին: Ո՞րն է ԼՂՀ իշխանությունների դիրքորոշումն այս հարցում, արդյո՞ք հետեւում եք Հայաստանում այս օրերին ձեւավորված իրավիճակին:

-Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերի հիմնական մասը համաձայնություն է տվել նախաձեռնությանը, եւ այն դրվել է հանրաքվեի, ապա Արցախի իշխանությունների համար ողջունելի է ՀՀ-ում տեղի ունեցող ժողովրդավարական ցանկացած գործընթաց՝ այդ թվում Սահմանադրության փոփոխության հանրաքվեն: Իսկ մեր դիրքորոշումն այն է, որ ՀՀ քաղաքացիները պետք է որոշեն առաջարկի հետագա ճակատագիրը:

–Բայց արդյո՞ք Դուք այն տեսակետին եք, որ այսօր նման փոփոխությունները խիստ անհրաժեշտություն են ՀՀ-ի համար: Ընդդիմության համոզմամբ` այս փոփոխությունները ժամանակավրեպ են եւ որեւէ աղերս չունեն լուծման կարիք ունեցող հրատապ խնդիրների հետ, որոնց արդյունքում երկրից արտագաղթը էլ ավելի է խորանում, տնտեսական աճը էլ ավելի է նվազում եւ այլն: Եվ, ահա, այս ամենի պատճառը գործող Սահմանադրությունը չէ ամենեւին: Դուք կիսո՞ւմ եք այդ դիրքորոշումը:

-Կարծում եմ` ցանկացած իրավական ակտ պետք է անընդհատ զարգացման ուղով ընթանա` ժամանակ առ ժամանակ համապատասխանեցվելով միջավայրի նոր պայմաններին: Թեեւ Սահմանադրությունն իրավական ակտերից ամենապահպանողականն է համարվում, սակայն դրա փոփոխության կարիքն էլ է լինում ժամանակի ընթացքում: Իմ անձնական կարծիքով` արդեն ժամանակն է անցյալի սխալները եւ առկա նոր պայմանները հաշվի առնել, եւ բարեփոխել Սահմանադրությունը, ինչն իր ազդեցությունն է թողնելու քաղաքական համակարգի կայացման վրա: Այն, որ Հայաստանը լուրջ բարեփոխումների կարիք ունի՝ զարգացման նոր փուլ թեւակոխելու համար, ակնհայտ է, իսկ կոնկրետ այս փաթեթի «խիստ անհրաժեշտությունը» ժողովուրդը կգնահատի դեկտեմբերի 6-ին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։