Վիդիչը դեռևս ապաքինվում է վնասվածքից


15:44 , 15 նոյեմբեր, 2015

Վիդիչը դեռևս ապաքինվում է վնասվածքից

Armlur.am-ը գրում է

Միլանի «Ինտեր»-ի պաշտպան Նեմանյա Վիդիչը դեռևս ապաքինվում է վնասվածքից: «La Gazzetta dello Sport»-ի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը երկու շաբաթից արդեն կարող է խաղադաշտ դուրս գալ:

Իսկ AS-ի տեղեկություններով, կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը կկարողանա մասնակցել «Ռեալ» – «Բարսելոնա» խաղին, որը տեղի է ունենալու նոյեմբերի 21-ին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Ռակիտիչի վերականգնողական աշխատանքներն ընթանում են իրենց հունով: Նա վնասվածք էր ստացել նոյեմբերի սկզբին: