Իմ կամ քո կարեկցանքից Հայաստանը չի նսեմանա, բայց աշխարհում կավելանա կարեկծանքն ու մարդասիրությունը


15:21 , 15 նոյեմբեր, 2015

Ժող ջան, էս ինչ՞ ատելություն կա Ֆրանսայի ու նրա ցավի նկատմամբ։ Ինչու եթե ձեր հարևանի տանը ողբերգություն է լինում չեք ցավակցում ու չեք ցավում, որովհետև դուք էլ եք նման ցավ ապրել ժամանակին՞։ Դրանում երեկվա անմեղ զոհերն են մեղավոր եղել՞։ Ինչու եք՞ ֆրանսացի մարդու նկատմամբ կարեկցանքը անվանում օտարամոլություն։ Մոռացել եք՞, որ եթե գոյատևել ենք այս աշխարհում թուրքի յաթաղանից, ապա դրանում մեծ ներդրում է ունեցել ֆրանսացին։ Այս ինչ՞ ծայրահեղություն է։ Ես պատրաստ եմ և ֆրանսացու, և ուկրաինացու, և ռուսի ցավը կիսել, որովհետև ես իմ երկիրը համարում եմ մի մեծ աշխարհի բոլորին հավասար մեկ մասնիկը։ Մինչև չհարգես դիմացինիդ, հարգանքի չես արժանանա, և դա ամենևին էլ օտարամոլություն չէ, այլ մարդասիրություն։