14:16 , 15 նոյեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Փարիզում նոյեմբերի 13-ին ահաբեկչություններ իրականացրած անձանցից երկուսը 15 և 18 տարեկան են եղել, այս մասին տեղեկացնում է ֆրանսիական Le Figaro թերթը:
Պարբերականը նշում է, որ այս տեղեկությունն ստացվել է դատաբժշկական փորձաքննությունից հետո, սակայն, պաշտոնապես այն դեռ ո՛չ հերքվել է, ո՛չ էլ հաստատվել է:
Ավելի վաղ Tert.am–ը տեղեկացրել էր, որ հայտնի էր դարձել ահաբեկիչներից երեքի ինքնությունը: