Փարիզի ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում հայեր չկան. ԱԳՆ


14:11 , 15 նոյեմբեր, 2015

Փարիզի ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում հայեր չկան. ԱԳՆ

Armlur.am-ը գրում է.

Ֆրանսիայի Հանրապետության իշխանությունների` ՀՀ դեսպանության տրամադրած նախնական տեղեկատվության՝ զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում   միաժամանակ  ահաբեկչություններ են տեղի ունեցել   քաղաքի  6 տարբեր վայրերում` «Բատակլան» համերգասրահում, Հանրապետության հրապարակի մոտ գտնվող կամբոջական ռեստորանում, Բաստիլի հրապարակի մոտ: Ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 129-ի, տուժել է ավելի քան 200 մարդ: