Շատերը ահաբեկչությունն ու կրոնը նույնականացնում են


13:13 , 15 նոյեմբեր, 2015

Շատերը ահաբեկչությունն ու կրոնը նույնականացնում են! Պետք չի բոլորին խառնել ու դնել մի գծի վրա! Կրոնը կապ չունի! (Չնայած ես կարծում եմ առանց կրոնի այս աշխարհը ավելի հանգիստ կլիներ) Էականը մարդն է և իր աշխարհընկալումը: Ցանկացած կրոն, համոզմունք, իդեալոգիա մարդը կարող է օգատագործել իր տեսանկյունից ելնելով՝ այս կամ այն կերպ: Այնպես որ ամեն ինչի հիմքում ընկած է մարդը և միայն մարդը!

Հ.Գ. 3 տարի ընտանիքիս հետ ապրել և ֆուտբոլ եմ խաղացել աշխարհի ամենափակ և կրոնական երկրներից մեկում՝ Իրանում: Այո կրոնը, հավատքը նրանց համար առաջնային դեր է խաղում, բայց այդ 3 տարիների ընթացքում մտքիս ծայրով ամգամ չի անցել, որ այնտեղ վտանգավոր է միայն նրա համար, որ ես քրիստոնեա երկրից եմ: Ես տեսել եմ մարդկանց ովքեր պատրաստ էին մեռնել իրենց կրոնի համար, բայց ոչ սպանել!!! Սա է իմ ամենամեծ փորձը, որ ստացել եմ Իրանից այդ կոտեքստում!