Սուրբ գիրքն ամեն օր. 15-ը նոյեմբերի, 2015 թվական


12:13 , 15 նոյեմբեր, 2015

Աշակերտներն սկսեցին վիճել իրար հետ, թե իրենցից ո՛վ է մեծը: Հիսուս, իմանալով նրանց մտածումը, վերցրեց մի մանուկ և իր մոտ կանգնեցնելով՝ ասաց.

-Ով որ ընդունի այս մանկանը իմ անունով, ի՛նձ ընդունած կլինի, և ով որ ինձ ընդունի, ընդունած կլինի ինձ ուղարկողին, որովհետև ով որ ձեր բոլորի մեջ փոքրագույնն է, նա՛ է մեծը:
(Ղուկասի ավետարան 9:46-48)