Ֆեյսբուքահայության մեջ ինձ զարմացնում են ծայրահեղ կերպով մտածողները


00:54 , 15 նոյեմբեր, 2015

Ֆեյսբուքահայության (նաև մեր ազգի) մեջ ինձ զարմացնում են ծայրահեղ կերպով մտածողները, ընդ որում՝ ցանկացած հարցում, ու երբեմն թվում է, թե այդպիսիք մեծամասնություն են:
Այսինքն, եթե Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչությանը համաշխարհային (հիմնականում արևմտյան) լրատվամիջոցները նույն չափով չեն անդրադարձել, ուրեմն պետք է չցավակցե՞լ ֆրանսիացիներին: 
Կամ ինչո՞վ պետք է մտածես, որ "աստվածապաշտ" լինելով հանդերձ ասես, որ Փարիզում տեղի ունեցածը Աստծո պատիժն էր:
Միաժամանակ, ճիշտ է ասում Ասադը, որ այն, ինչ տեղի է ունեցել Փարիզում, արդեն 5 տարի է Սիրիայում է տեղի ունենում (բայց այնտեղ հայտարարված պատերզամ է այդքան ժամանակ), ու որ Արևմուտքը, պաշտպանելով ու զինելով Սիրիայի ընդդիմությանը, իր մեղքի բաժինն ունի ներկայիս վիճակի համար: Բայց մի՞թե սա թույլ է տալիս անարգանքով խոսել զոհերի մասին:
Կամ որ մարդիկ զորակցում են ֆրանսիացիներին՝ ֆեյսի նկարը փոխելով, ի՞նչ վատ բան կա դրա մեջ, եթե մոտեցումը չեք կիսում, կարելի է ուղղակի շրջանցել թեման (նույնը եղավ նաև այս հունվարին Գյումրիում տեղի ունեցած դեպքերից հետո...):
Ուրիշ օրինակներ էլ կարող եմ բերել, բայց պարզապես կարծիքս է, որ վշտակցելը մարդուն բնորոշ հատկանիշ է՝ անկախ թե զոհերը որտեղ են եղել, ուրիշ բան, որ, փաստորեն, ոչ բոլոր մարդիկ են օժտված այդ հատկանիշով:
Ու վաղը ես աղոթելու եմ և՛ արցախում զոհված երկու տղաների, և՛ զոհված լիբանանցիների, և՛ Փարիզում զոհվածների հոգիների հանգստության համար: