00:43 , 15 նոյեմբեր, 2015
Wnews.am-ը գրում է.
Wnews.am-ը շարունակում է ներկայացնել աշխարհահռչակ հայուհիներին։ Այս անգամ ներկայացնում ենք կանադացի հայտնի մոդել, լրագրող, ինչպես նաեւ «Միսս Տիեզերք 2006» մրցույթի մասնակից Ալիսա Փանիկյանին։
Ալիսա Փանիկյանը ծնվել է 1985թ մայիսի 23-ին Սոֆիայում հայ-բուլղարական ընտանիքում։
Երբ նա հինգ տարեկան էր, Փանիկյանների ընտանիքը տեղափոխվեց Տորոնտո, որտեղ էլ ավարտել է համալսարանի լեզվաբանական բաժինը։
Որոշելով որ դա բավարար չէ, նա իր կրթությունը շարունակել է Օնտարիոյի Վիլյամ Լիոն Մաքքենզիի անվան համալսարանում։

«Երբ տեղափոխվեցի Օնտարիո, ծնողներս դժգոհում էին, նրանք գտնում էին, որ մի կրթությունը բավարար է եւ պետք է մտածել անձնականի մասին, սակայն ես երազում էի դառնալ հաղորդավարուհի եւ եթե այդ քայլին չգնայի, երբեք ինձ չէի ների»,- պատմում է Փանիկյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ