Մոգերինին Փարիզի ահաբեկչությունները համեմատել է ռուսական A321-ի կործանման հետ


00:25 , 15 նոյեմբեր, 2015

Federica MogheriniAraratnews.am-ը գրում է.

Վիեննայում Սիրիայի խնդրի կարգավորման բանակցություններին մասնակցող բոլոր երկրները տուժել են ահաբեկչությունից։ Այս մասին ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

«Երեկ նորից Փարիզը, նախքան այդ Լիբանանը, 2 շաբաթ առաջ Ռուսաստանն ու Եգիպտոսը, մի քանի շաբաթ առաջ նորից Թուրքիան։ Ամեն բան ակնհայտ ցույց է տալիս, որ այս ամենը վերաբերում է մեզ բոլորիս։ Եվրոպացիները, արաբները, Արեւելքն ու Արեւմուտքը, ողջ միջազգային հանրությունը տուժել է ահաբեկչությունից եւ նրանց ձեռքից, ովքեր ուզում են մեր շրջանում խուճապ առաջ բերել»,- ասված է Մոգերինիի հայտարարության մեջ։

Նրա խոսքով՝ լավագույն լուծումը ջանքերը միավորելն է եւ Սիրիայի խնդրի խաղաղ կարգավորումը։