23:52 , 14 նոյեմբեր, 2015
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Թուրքիայում G20-ի գագաթնաժողովի ընթացքում մտադիր է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ քննարկել ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանի հետ համագործակցելու հարցը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Քերին հաստատել է, որ այդ հարցը քննարկել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ:
«Ես վաղը Թուրքիայում G20-ին կհանդիպեմ պարոն Օբամայի հետ: Մենք այդ հարցը կքննարկենք մեր նախագահի հետ, կտեսնենք՝ արդյոք կարո՞ղ ենք հետագայում ինչ-որ բան զարգացնել, որ լինի խելամիտ»,- հստակեցրել է նա:
Քերին նշել է, որ համագործակցությունն իմաստ ունի, սակայն կողմերը պետք է վստահ լինեն, թե որ ուղղությամբ այն պետք է զարգանա: