23:42 , 14 նոյեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Վիեննայում Սիրիայի հարցով բանակցությունների ընթացքում կողմերը հաստատել են, որ Սիրիայի ճակատագիրը պետք է որոշի ժողովուրդը, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
«Մենք հաստատեցինք, որ Սիրիայի ապագան պետք է վճռի միայն սիրիացի ժողովուրդը: Դա, անկասկած, վերաբերում է նաև նախագահ Ասադի ու երկրի ցանկացած այլ քաղաքական գործչի ճակատագրին»,-ասել է նա՝ ամփոփելով բանակցությունների արդյունքները:
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն էլ հայտարարել է, որ բանակցությունների մասնակիցները պայմանավորվել են անհապաղ բանակցություններ սկսել ընդդիմադիր խմբերի հետ և 18 ամիսների ընթացքում կազմակերպել երկրում ընտրությունների անցկացումը: