Ինձ թվում է՝ մարդկությունն ավելի շատ վախենում է, քան՝ ցավակցում


22:40 , 14 նոյեմբեր, 2015

«Սուգը հավերժ է եթե չկա պայքար, ով չի պայքարի, կսգա հավերժ». Հիրավի Մովսես Գորգիսյանի ասածը միայն հայերին չի վերաբերվում, այն աքսիոմա է բոլոր ժողովուրդների համար...

Ֆրանսիան տարեսկզբին խոցվեց ահաբեկչությամբ, մեծ հաշվով ոչինչ չարեց Օլանդի իշխանությունը ու հիմա քաոս է Փարիզում...

Բայց մի անկեղծ բան ասեմ, ինձ թվում է մարդկությունն ավելի շատ վախենում է քան ցավակցում է: Ցավակցելը ենթադրում է որոշակի գործողություններ. միասնականություն, սոլիդարություն, համատեղ պայքար...Մենք էսօր տեսնում ենք ԱՄՆ-ից մինչև ՌԴ պաշտոնական հերթապահ հայտարարություններ, իսկ հատուկենտ ցավակցություն կա ժողովուրդների մեջ, ինչպես որ այդ ցավակցությունը տեսնում ենք Եվրոպայում Սիրայի փախստականներին դիմավորելիս...

Հ.Գ. Ահաբեկչության դեմ պայքարն ունի շախմատի հստակ կանոնը, ձեռ ես տվել` քայլ արա, ահաբեկիչների նկատմամբ հայտարարություն ես արել, գործողություն ես սկսել, հասիր նրանց ոչնչացմանը, հակառակ դեպքում հիմարի մեկն ես, ու քո ժողովուրդը տուժվելու է քո իսկ անպատասխանտու կեցվածքից....