Մերձավոր արևելքի ժողովրդավարացման ծրագրում ինչ-որ խափանում է եղել


22:20 , 14 նոյեմբեր, 2015

Ես վերլուծաբան չեմ, ոչ էլ առավել ևս փորձագետ, բայց կարծում եմ, որ Մերձավոր արևելքի ժողովրդավարացման ծրագրում ինչ որ պահի, ինչ որ խափանում է եղել ու գնալով իրավիճակը անվերահսկելի է դառնում։ էս իրավիճակում պետությունների պաշտպանության համար միայն բանակները քիչ են։ Տեղի ունեցած ահաբեկությունները ցույց տվեցին, թե որքան կարևոր է վստահելի իշխանություն և զարգացած հասարակություն ունենալու գործոնը։ էս պարագայում մեզ բնականաբար պետք է մտահոգի Հայաստանի հարցը։ Համաշխարհային այս քաոսում Հայաստանն իմ կարծիքով անպաշտպանն է ու կրկնվեմ` միայն բանակի վրա հույս դնելը շատ սխալ է։