19:06 , 14 նոյեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարությամբ է հանդես եկել Փարիզի ահաբեկչությունների կապակցությամբ:
«Ազատության» ռուսալեզու ծառայության փոխանցմամբ` ըստ պոնտիֆիկոսի Փարիզում ահաբեկչությունների շարքը «երրորդ համաշխարհային պատերազմի մասն» է:
Հռոմի պապը հավելել է, որ կատարվածը «ոչ մի արդարացում չունի` ոչ կրոնական առումով, ոչ մարդկայնորեն»:
«Դժվար է հասկանալ մարդկանց կողմից արվող նման բաները», - հավելել է Հռոմի պապը, ասել, որ աղոթում է զոհերի ընտանիքների, Ֆրանսիայի համար: