Ոստիկանությունը վարորդներին առաջարկում է երթևեկել Ֆրանսիայի հրապարակը շրջանցող փողոցներով


18:52 , 14 նոյեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Մայրաքաղաքի Ֆրանսիայի հրապարակում նախատեսված մոմավառության համար ոստիկանությունը, դիմելով քաղաքացիներին, հանդես է եկել հայտարարությամբ.

«Հարգելի համաքաղաքացիներ, այսօր՝ նոյեմբերի 14-ին, ժամը 20-ից մայրաքաղաքի Ֆրանսիայի հրապարակում նախատեսված է անցկացնել մոմավառություն՝ ի հիշատակ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի։ Քանի որ նշված ժամից փակ են լինելու Ֆրանսիայի հրապարակ մտնող փողոցները` ոստիկանությունը վարորդներին առաջարկում է երթևեկել շրջանցիկ փողոցներով»: