Ուղևորները փորձել են զենքով օդանավ նստել. տարհանվել է Բրիտանիայի 2-րդ ամենախոշոր օդանավակայանը. (լուսանկարներ)


17:19 , 14 նոյեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Լոնդոնում մասամբ տարհանվել է Գեթվիք օդանավակայանը:

«Դոժդ» հեռուստաընկերությունը հայտնում է, որ տարհանման պատճառը ահաբեկչության վտանգն է: Հյուսիսային տերմինալում ուղևորների մոտ կասկածելի իր է հայտնաբերվել: Ենթադրվում է, որ ուղևորները փորձել են զենքով օդանավ նստել: Նախնական տվյալներով կա ձերբակալված կասկածյալ:

Գեթուիթը Մեծ Բրիտանիայի երկրորդ խոշոր օդանավակայանն է: 

Հայտնի է դարձել, որ օդանավակայանում դադարեցվել են չվերթները: