17:12 , 14 նոյեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Փարիզում երեկ տեղի ունեցած 6 ահաբեկչական ակտերի հետևանքով զոհված 120-150 մարդկանց թվում հայեր չկան: Այս մասին Tert.am-ին հայտնեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ
Մուրադ Փափազյանը:
«Հայեր չկան»,- ասաց նա և ի պատասխան հարցի, թե տեղեկատվությունը ստու՞յգ է, հավելեց. «Մենք իշխանությունների հետ կապի մեջ ենք, և չենք կասկածում»:
Հայկական համայնքի ներկայացուցիչը նկատեց, որ Ֆրանսիայում մտցված արտակարգ դրության հետևանքով «բոլորը զգույշ են», այդ թվում նաև հայերը:
«Ֆրանսիական ժողովուրդը, երկիրը շոկի մեջ է, և գետտոյի մեջ չի ապրի հայությունը, ուրեմն զանազանություն չկա, բոլորս էլ հետևում ենք կառավարության խորհուրդներին»,- ասաց Մուրադ Փափազյանը: