Լոնդոնի օդանավակայանում գտնվողներին տարհանել են՝ ահաբեկչության սպառնալիքի պատճառով (ֆոտո)


16:34 , 14 նոյեմբեր, 2015

Լոնդոնի մեծությամբ երկրորդ օդանավակայանում՝ «Գաթվիք»-ում գտնվողներին, այսօր՝ նոյեմբերի 14-ին, տարհանել են, հաղորդում է Dailymail-ը:

Տարհանումն իրականացվել է այն բանից հետո, երբ ոստիկանությունը հնարավոր ահաբեկչական գրոհի մասին նախազգուացում է ստացել:

Ոստիկանության աշխատակիցները կալանավորել են մի տղամարդու, որի պայուսակում ատրճանակ են հայտնաբերել:

Հաղորդվում է նաեւ, որ ոստիկանությունն օդանավակայանի տարածքում անհայտ պարունակությամբ փաթեթ է հայտնաբերել: