15:32 , 14 նոյեմբեր, 2015
Lurer.com-ը գրում է.
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Փարիզի սրտում ահաբեկչական գործողություններն իրականացրել են «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այդ հարձակումները ծրագրվել են արտերկրում», - ասել է պետության ղեկավարը:
Օլանդը խոստացել է կենտրոնացնել բոլոր ուժերը ԻՊ-ի դեմ պայքարում ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ արտերկրում: Օլանդը նշել է նաև, որ երկրում եռօրյա սուգ է հայտարարվելու: Ֆրանսիայի խորհրդարանը նոյեմբերի 16-ին արտահերթ համագումար կանցկացնի: