01:17 , 14 դեկտեմբեր, 2012
Շնորհակալ եմ խաղաղ և ուրախ մանկության համար. Երևանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցի աշակերտների նամակը զինվորներին
Ողջու՛յն հայոց բանակի հայ զինվորին: Իմ լավ ավագ ընկեր, դու օր ու գիշեր պաշտպանում ես մեր սահմանը, մեր հողը, մեր հանգիստը, որ մենք լավ սովորենք ու մեր հայրենիքին արժանի զավակ դառնանք: Շնորհակալ եմ անամպ, կապույտ երկնքի համար, խաղաղ և ուրախ մանկության համար: Ցանկանում եմ լավ ծառայություն և շուտ վերադարձ դեպի տուն: