Փարիզում չեղյալ են հայտարարել մարզական միջոցառումներն ու փակել են Դիսնեյլենդը


14:18 , 14 նոյեմբեր, 2015

download-(1)BBC-ի փոխանցմամբ՝ Փարիզի իշխանությունները որոշել են առաջիկա երկու օրվա համար դադարեցնել մարզական բոլոր միջոցառումները՝ կապված երեկ տեղի ունեցած ահաբեկչությունների շարքի հետ, որոնց զոհ է գնացել ավելի քան 120 մարդ և վիրավորվել է 180 մարդ։

Այսօր չի գործելու Ֆրանսիայի մայրաքաղաքի հանրահայտ տեսարժան վայրերից մեկը՝ փարիզյան Դիսնեյլենդը։ Վերջինիս կայքում նշված է, որ նման որոշումը ֆրանսիական հասարակության ու հարձակման հետևանքով տուժածների հետ համերաշխության նշան է։