Ֆրանսիայում եռօրյա սուգ է հայտարարվել


14:04 , 14 նոյեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Ֆրանսիայում եռօրյա սուգ է հայտարարվել ի հիշատակ Փարիզում ուրբաթ երեկոյան տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի, հայտնում է meduza.io-ն։ Նման որոշում է ընդունել երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը։

Լրատվամիջոցները նշում են, որ Փարիզի 7 շրջաններում ուրբաթ երեկոյան գրեթե միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել՝ զինված հարձակումներ ու պայթյուններ, որոնց հետևանքով, ըստ տարբեր տեղեկությունների, զոհվել է 120-150 մարդ։

Ավելի քան 100 մարդ զոհվել է Փարիզի «Բատակլան» համերգասրահում՝ համերգի ժամանակ։ Տասնյակ մարդիկ զոհվել են մայրաքաղաքի այլ շրջաններում տեղի ունեցած ահաբեկչություններից։