Ֆրանսիայի օդանավակայանները շարունակում են աշխատել սովորական ռեժիմով


10:58 , 14 նոյեմբեր, 2015

4129602Ֆրանսիայի օդանավակայանները չեն փակվել՝ չնայած Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների շարքին, երկաթուղային տրանսպորտը շարունակում է աշխատանքը։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ՝ փոխանցում է Reuters գործակալությունը։

«Օդանավակայանները շարունակում են գործել։ Ավիացիոն և երկաթուղային հաղորդակցությունը կապահովվի»,- ասված է հաղորդագրությունում։