Ես խորապես ցնցված եմ Փարիզից եկող լուրերից ու կադրերից. Մերկել


10:27 , 14 նոյեմբեր, 2015

GettyImages-496717548Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խորապես ցնցված է Փարիզի «լուրերից և կադրերից», Գերմանիայի կառավարությունը կապի մեջ է Ֆրանսիայի իշխանությունների հետ: Այս մասին գրում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով կանցլերի գերատեսչության պաշտոնական ներկայացուցչին:

«Ես խորապես ցնցված եմ լուրերից և կադրերից, որոնք մեզ են հասնում Փարիզից: Այս ժամերին իմ մտքերն ահաբեկչական հարձակումների զոհերի, նրանց հարազատների և Փարիզի մարդկանց հետ են: Դաշնային կառավարությունը կապի մեջ է Ֆրանսիայի իշխանությունների հետ և նրանց է հաղորդել Գերմանիայի մարդկանց կարեկցանքն ու համերաշխությունը»,- ասել է Մերկելը:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան անհայտ անձինք հրաձգություն են իրականացրել Փարիզի 10-րդ շրջանի ռեստորաններից մեկում, 11-րդ շրջանի «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտից անմիջական հեռավորության վրա և մի քանի այլ կետերում։ Նշվում է, որ կրակոցներն ու պայթյունները հնչել են Ֆրանսիա-Գերմանիա ընկերական խաղի ժամանակ: