Ահաբեկիչները երբեք չեն հաղթի ժողովրդավարությանը. NATO-ի գլխավոր քարտուղար


10:13 , 14 նոյեմբեր, 2015

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը գրում է թվիթերյան իր էջում։

«Ես խորապես ցնցված եմ Փարիզում սոսկալի ահաբեկչություններից։ Մենք աջակցում ենք Ֆրանսիայի ժողովրդին։ Ահաբեկչությունը երբեք չի հաղթի ժողովրդավարությանը»,- գրել է գլխավոր քարտուղարը Twitter-ում։