Փարիզի դեպքերից հետո Օլանդն ու Օբաման քննարկել են ահաբեկչության դեմ պայքարը


09:34 , 14 նոյեմբեր, 2015

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում իրականացված մի շարք ահաբեկչություններից հետո հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, հայտնում է РИА Новости-ն` ֆրանսիացի նախագահի շրջապատին հղումով։

Աղբյուրը հայտնում է, որ պետությունների առաջնորդները քննարկել են ահաբեկչության դեմ պայքարին մասնակցությունը։ Ավելի վաղ Օբաման հայտնել էր, որ ԱՄՆ-ն օգնություն է առաջարկել Ֆրանսիային Փարիզի ահաբեկչությունների կապակցությամբ:

Հիշեցնենք, որ այս գիշեր Փարիզում մի շարք ահաբեկչություններ են տեղի ունեցել: Անհայտ անձինք կրակ են բացել ռեստորաններից մեկում, 3 պայթյուն հնչել է մարզադաշտի հարևանությամբ: Բացի այդ, ռոք համերգի ընթացքում համերգասրահում պատանդ են վերցրել մարդկանց: Պաշտոնական տվյալներով՝ մահացել է առնվազն 158 մարդ։