«Ժամանակ». Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը որևէ կերպ ներգրավված չէ «այո»–ի քարոզարշավին


08:50 , 14 նոյեմբեր, 2015

«Ու թեև երեկ մամուլը գրել էր, որ Գյումրիում երկու տեղամաս էլ Վարդան Ղուկասյանին են տվել «այո» ապահովելու համար, սակայն վերջինս մեզ հետ զրույցում հերքեց դա՝ չթաքցնելով իր նեղվածությունը իշխանություններից։ «Ախր ո՞վ է անում էդ տարածքների, տեղամասերի բաժանումը, որ մի հատ էլ տենց բան են գրում», - հարցրեց Ղուկասյանը։ Իշխանությունը՝ պատասխանեցինք։ «Էհ, աղջիկ ջան, դու սխալվել ես, իսկ ես այլևս քաղաքականությամբ չեմ զբաղվում, որ «այո»–ի քարոզ իրականացնեմ», - ասաց Ղուկասյանն ու անջատեց հեռախոսը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։