Վրաստանում ձյան առատ տեղումների պատճառով փակվել է ռազմավարական նշանակության ճանապարհը


08:15 , 14 նոյեմբեր, 2015

217302046Ռուսաստանի և Վրաստանի միջև ավտոմոբիլային հաղորդակցությունը ռազմավարական նշանակության ճանապարհով ընդհատվել է, Վրաստանում ձյան առատ տեղումների պատճառով: Այս մասին գրում է TASS-ը` վկայակոչելով Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարությանը:

«Ճանապարհը փակ է Մոսկվայի ժամանակով 23:30-ից, Վրաստանի տարածքում ձյան առատ տեղումների պատճառով»,- ասել է գործակալության զրուցակիցը: