06:15 , 14 նոյեմբեր, 2015
Tert.am–ը գրում է.
ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն իր ցավակցությունն է հայտնել Փարիզում այս գիշեր տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ և դատապարտել այդ գործողությունները:
«Հայաստանը Ֆրանսիայի կողքին է: Խստորեն դատապարտում ենք Փարիզում իրականացված մարդատյաց ահաբեկչական գործողությունները։ Ցավակցում և մեր զորակցությունն ենք հայտնում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին: Ահաբեկչության դեմ պայքարը ողջ քաղաքակիրթ աշխարհի պայքարն է»,- ասվում է ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարի հայտարարությունում: