05:49 , 14 նոյեմբեր, 2015![]()
Lurer.com–ը գրում է.
Ադրբեջանի քաղաքացին Ռուսաստանում կկանգնի դատարանի առաջ անչափահասի սեռական անձեռնմխելիության դեմ ոտնձգության համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսաստանյան ԶԼՄ-ները, 2015 թվականի օգոստոսին Վարվարովկա գյուղում բնակվող ադրբեջանցին, տնային թռչնին որոնելու պատրվակով 5-ամյա աղջնակին գայթակղելով տարել է գյուղից դուրս ամայի վայր եւ երեխայի նկատմամբ սեռական բնույթի բռնի արարք գործադրել:
Նույն օրը երեխան տեղի ունեցածի մասին պատմել է իր մորը, որը դիմել է իրավապահ մարմիններին: Իրավապահները պարզել են ադրբեջանցու ինքնությունը եւ ձերբակալել նրան:
Մոտ ժամանակում մանկապիղծ ադրբեջանցին կկանգնի դատարանի առաջ, նրան 20 տարի ժամկետով ազատազրկում է սպասվում: