04:32 , 14 նոյեմբեր, 2015
Մեկ ժամ առաջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ֆրանսիացի ժողովրդին իր ցավակցություններ է հայտնել Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության առթիվ։
Իր ելույթում ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Փարիզի վրա հարձակումը «հարձակում էր ողջ մարդկության վրա»։
–Դա պարզապես հարձակում չէր Փարիզի վրա, հարձակում չէր Ֆրանսիայի վրա, դա հարձակում էր ողջ մարդկության և արժեքների վրա»,- ասել է Օբաման։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին, Փարիզի վեց տարբեր տեղերում ահաբեկչություններ էին եղել։ Զոհերի թիվն անցնում է 60-ից և աճելու միտում ունի։
President Obama on the situation in ParisPresident Obama delivers a statement on the attacks across Paris.
Posted by The White House on Friday, November 13, 2015