Պայթյուններ և հրաձգություն Փարիզում. զոհվել է առնվազն 140 մարդ (photo, video)


02:44 , 14 նոյեմբեր, 2015

Նոյեմբերի 13–ի երեկոյան, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, հրաձգության և պայթյունի հետևանքով առնվազն 60 մարդ է զոհվել։

Անհայտ անձինք կրակ են բացել արձակել Փարիզի 10-րդ և 11-րդ շրջանների խաչմերուկում գտնվող ռեստորանի այցելուների ուղղությամբ։ Հայտնի է ավելի քան 100 վիրավորի մասին։ Ի դեպ, ռեստորանը գտնվում է սկանդալային «Charlie Hebdo» երգիծական ամսագրի խմբագրությունից քիչ հեռու։ 

Ականատեսների վկայությամբ` չարագործները մոտոցիկլետների վրայից կրակել են Կալաշնիկովի ինքնաձիգներով, ապա փախուստի դիմել դեպքի վայրից։

Պայթյուն է որոտացել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մերձակայքում, որտեղ ընթանում էր Ֆրանսիա–Գերմանիայի ֆուտբոլային ընկերական հանդիպումը։ Խաղը դիտում էր նաև նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Նա անմիջապես տարհանվել է։ 

Բացի այդ, տեղեկություն է  տարածվել, որ կրակոցներ են հնչել «Bataclan» թատրոնի մերձակայքում։ Տեղեկություններ են շրջանառվում, որ համերգասրահում 100 պատանդ կա և 15 սպանված։ Ըստ ականատեսների` ահաբեկիչները հայտարարել են, թե վրեժ են լուծում Սիրիայի համար։

Թարմացված

Փարիզում ոստիկանության հատուկ ստորաբաժանումները ավարտել են «Bataclan» համերգասրահի գրոհը։ Շենքում ահաբեկիչները 100-ից ավելի մարդու էին պատանդ առել, մոտ 30-ին հաջողվել էր փախչել։ Կան տանսյակ զոհեր, սպանվել են նաև 2 ահաբեկիչները։

Ռիա Նովոստիի հաղորդմամբ` զոհերի ընդհանուր թիվը 140 է, որոնցից 100–ը`«Bataclan» համերգասրահից, մնացած 40–ը քաղաքի տարբեր վայրերում կատարված հարձակումներից և պայթյուններից։