2014 թ.–ին, ամբողջ աշխարհի մասշտաբով, զինված ուժերի ֆինանսավորման վրա ԱՄՆ–ը ծախսել է 5,9 մլրդ դոլար


01:41 , 14 նոյեմբեր, 2015

2014թ. ԱՄՆ-ն, ընդհանուր առմամբ, ծախսել է 5,9 մլրդ դոլար զինված ուժերի ֆինանսավորման վրա՝ ամբողջ աշխարհի մասշտաբով: Նշված թվի 75%-ը, կամ՝ $4,4 մլրդ-ը, բաշխվել է Իսրայելի և Եգիպտոսի միջև: Մերձավոր Արևելքին, առհասարակ, բաժին է ընկել ամերիկյան հատկացումների 64%-ը: Այս համատեքստում, ԱՄՆ-ի հովանավորյալ երկրների առաջատար տասնյակում են հայտնվել նաև Իրաքը,Հորդանանը, Լիբանանը:
HowMuch.net տնտեսական ուղղվածության համացանցային ռեսուրսի մասնագետները կազմել են ԱՄՆ-ի կողմից ռազմական տեսանկյունից ֆինանսավորվող երկրների վերաբերյալ յուրօրինակ քարտեզ, որը ներկայացվում է ստորև՝