Թուրքիայում ձերբակալվել է Ջիհադ Ջոնի ենթադրյալ օգնականը


23:31 , 13 նոյեմբեր, 2015

japanu-kilniekiislama-valsts-45474624Ջիհադ Ջոնի հետ կապերի մեջ կասկածվողը ձերբակալվել է Թուրքիայի իշխանությունների կողմից: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Նշվում է, որ նա ձերբակալվել է Ստամբուլում:

Աղբյուրը հայտնել է, որ կասկածյալի անունը Էյնե Լեսլի Դևիս է: Նա բրիտանացի իսլամիստների խմբի անդամ է, որոնց պարտականությունն է հսկել Սիրիայում օտարերկրացի պատանդներին: