21:32 , 13 նոյեմբեր, 2015
Նոյեմբերի 13-14-ին Ավստրալիայի Վոլոնգոն քաղաքում ընթանում է ձյուդոյի Օկեանիայի բաց առաջնությունը,որտեղ ստուգատեսի մրցանակներ են խաղարկում 39երկրի 191 մարզիկ ,այդ թվում 131 ձյուդոյիստ ,ու 60 ձյուդոյիստուհի: Այս մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր ՀՀ ձյուդոյսիտուհիներից օլիմպաիական միակ հույսը ՝ 27-ամյա Ժաննա Ստանկևիչը:
Նա ընդամենը մի քանի օր առաջ ՀՀ լավագույն ձյուդոյիստուհին մասնակցեց Հնդկական օվկիանոսի արևմուտքում գտնվող Մավրիկիոսի Պորտ Լուիս քաղաքում նոյեմբերի 7-8-ին անցկացված ձյուդոյի օլիմպիական վարկանիշային մրցաշարերի շարքին դասվող African Open, Port Louis 2015 ներկացուցչական մրցաշարոմ ու 52 կգ քաշային կարգում իրեն հավասրաը չունենալով նվաճեց գլխավոր մրցանակն ու վարկանիշային 100 միավոր վաստակեց:
Փորձառու ձյուդոյիսուհին Ավստարլիայում ևս իրեն լավագույն կողմերով դրսորեց: Նա այսօր քառորդ եզրափակչում առավելության հասավ վիետնամցի Քույն Թհի Նգույենի նկատմամբ ,սակայն հետո կիսաեզրափակչում զիջեց մրցաշարի ապագա հաղթող ՝ Կանադայի պատվիրակ Եկատերինա Գուիչային: Ի դեպ, Ժաննան վերջինիս 6օր առաջ Պորտ Լուիսի մրցաշարի կիսաեզրափակչում հաղթել էր: 3 –րդ տեղի համար պայքարում Ստանկևիչը մեծ առավելությամբ ՝ վազարիով պարտության մատնեց արգենտինուհի Օրիցյա Գոնսալեսին ու արժանացավ բրոնզե մեդալի : Այս հաջողությունը օլիմպիական ուղեգիր նվաճելու ձգտող ՀՀ ձյուդոյիստուհուն վարկանիշային 40 միավոր պարգևեց: Նկատենք, որ Դավիթ Խիթարյանի շնորհալի սանուհին նոյեմբերի 8-ի դրությամբ համաշխարհային դասակարգման ցուցակում 452միավորով զբաղեցնում է 35-րդ հորիզոնականը: Վոլոնգոնում վաստակած վարկանիշային 40 միավորը նրան հնարավորություն կտա հաջորդ շաբաթվանից զբաղեցնել 33-րդ հորիզոնականը:
Ինքը մարզուհին այդ մրցաշարերում իր մրցելույթների մասին այսպես արտահատվեց.
< Դժվարին մրցաշրջագայությունն էր: Ես կջանամ առջևում առավել բարձրակարգ մրցաշարերում ևս մրցանակակիր դառնալ: Այս վերջին 2 մրցաշարերը դժվարին էին սկսած , թե՛ կազմակերպչական հարցերի առումով,և թե՛ ճանապարհների ու ժամային գոտիների տարբերությամբ (Մավիրկիոսի և Ավստրալիայի միջև 8 ժամվա տարբերություն էր), և իհարկե ծանր մրցակացություն էր ընթանում պարգևների համար ու ոչ մեը մեդալը հենց այնպես չէր պատրաստվում զիջել մրցակցին: Մակրիկիոսի համեմատ ես Ավստրալիայում ինձ այնքան էլ լավ չի զգում ,հոգնածություն էր զգացվում և սպարինգ -մրցակիցների պակաս:Մոտակա ժամանակներում պատրաստվում եմ հանդես գալու նոյեմբերի 26-28-ին՝ Ջեջույում (Կորեայում) ընթանալիք <Մեծ մրցանակի>, իսկ դեկտեմբերի 4-6-ին ՝ Տոկիոյում (Ճապոնիայում) ՝ <Մեծ սաղավարտի> հերթական խաղարկություններում>:
Հիշեցնենք , որ 2016թ օլիմպիական խաղերի ձյուդոյի կանանց մրցաշարում 7 քաշային կարգերում օլիմպիադային մասնակցելու իրավունք են ստանում միայն 2016թ մայիս դրությամբ վարկանիշային դասակարգման ցուցակի 1-14-րդ տեղերը զբաղեցող ձյուդոյիստուհիները: էլ ՝ Ճապոնիայում ընթանալիք միջազգային մրցաշարերին>: