ԵԱՀԿ Մինսկի խումբը խորհրդակցություններ կանցկացնի ՄԱԿ-ի Նյու Յորքի գրասենյակում և Վաշինգթոնում. Ջեյմս Ուորլիք


19:12 , 13 նոյեմբեր, 2015

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջիկայում խորհրդակցություններ կանցկացնեն Նյու Յորքում և Վաշինգթոնում: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը.

«Համանախագահները ԵԱՀԿ Մշտական խորհրդում և Մինսկի խմբում զեկույցով են հանդես եկել: Հաջորդիվ նախատեսում ենք ՄԱԿ-ի Նյու Յորքի գրասենյակում և Վաշինգթոնում խորհրդակցություններ անցկացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ»:

Ավելի վաղ համանախագահները զեկույցով հանդես էին եկել ոչ միայն ԵԱՀԿ Մշտական խորհրդում, այլ նաև հանդիպում էին ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: Նկատենք, որ հաջորդ տարի ԵԱՀԿ-ում նախագահությունը ստանձնելու է Գերմանիան: