Ռուսաստան - Եգիպտոս ավիահաղորդակցությունն ամբողջությամբ դադարեցվել է. արգելվել է Egypt Air չվերթները Ռուսաստան


19:12 , 13 նոյեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

«Ռոսավիացիան» արգելել է եգիպտական Egypt Air ավիաընկերության չվերթները Ռուսաստան:
Reuters-ը հայտնում է` արգելքը սկսկսի գործել նոյեմբերի 14-ից: «Կոմերսանտն» արձանագրում է, որ այս կերպ օդային հաղորդակցությունը Եգիպտոսի ու Ռուսաստանի միջև, փաստորեն, ամբողջությամբ դադարեցվում է: 

Egypt Air-ը միակ ավիափոխադրողն էր Ռուսաստանի ու Եգիպտոսի կողմից` Մոսկվա - Կահիրե երթուղով:

Ավելի վաղ Ռուսաստանն արգելել էր սեփական ավիափոխադրողների չվերթները Եգիպտոս մինչև պարզ կդառնան  հոկտեմբերի 31-ին Airbus А321-ի կործանման հանգամանքները, որին 224 մարդ էր զոհ գնացել: