Մինսկի խմբի համանախագահները ԼՂ հարցով խորհրդակցություններ կանցկացնեն ՄԱԿ-ում


18:42 , 13 նոյեմբեր, 2015

Panorama.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջիկայում խորհրդակցություններ կանցկացնեն Նյու Յորքում և Վաշինգթոնում: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: 

«Համանախագահները ԵԱՀԿ Մշտական խորհրդում և Մինսկի խմբում զեկույցով են հանդես եկել: Հաջորդիվ նախատեսում ենք ՄԱԿ-ի Նյու Յորքի գրասենյակում և Վաշինգթոնում խորհրդակցություններ անցկացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ»,- գրել է ամերիկացի դիվանագետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ