ԱՄՆ պետքարտուղարը ողջունել է ադրբեջանցի քաղբանտարկյալ Արիֆ Յունուսին ազատելու որոշումը


18:36 , 13 նոյեմբեր, 2015

qeryAraratnews.am-ը գրում է.

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ողջունել է ադրբեջանցի քաղբանտարկյալ Արիֆ Յունուսին ազատելու որոշումը։ Այս մասին հայտնում է Turan-ը։

«ԱՄՆ-ը մարդասիրական պատկերացումներով դրական քայլ է որակում հայտնի պատմաբան եւ խաղաղարար Արիֆ Յունուսի բանտարկությունը տնային կալանքով փոխարինելու Բաքվի վերաքննիչ դատարանի որոշումը։ Մենք հույս ունենք, որ Ադրբեջանի կառավարությունը նման կերպ կվարվի նաեւ մյուս բանտարկյալների հետ, որոնք լուրջ առողջական խնդիրներ ունեն»,- ասված է Քերրիի հայտարարության մեջ։