Ռուսաստանի ռազմաօդային ուժերն ընդլայնում են գործողությունների գոտին Սիրիայում


18:20 , 13 նոյեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Ռուսական մարտական ավիացիան նոյեմբերի 11-ից 12-ը Սիրիայում իրականացրել է 107 մարտական թռիչք, որոնց ընթացքում ոչնչացրել է ահաբեկիչների 289 օբյեկտ: Այդ մասին ուրբաթ օրը լրագրողներին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, գրում է РИА Новости-ն:

«Նոյեմբերի 11 և 12-ին ինքնաթիռները… 107 մարտական թռիչքներ են իրականացրել, որոնց ընթացքում ոչնչացվել է 289 օբյեկտ Հալեպի, Դամասկոսի, Իդլիբի, Լաթաքիայի, Համայի, Դարայի և Հոմսի ծայրամասերում»,- ասել է նա:

Վերջին ժամանակներս, ՌԴ ՊՆ հաղորդագրությունների համաձայն, հարվածները հասցվում էին հիմնականում վեց հատվածներում, այժմ դրանց աշխարհագրությունն աճել է մինչև ութի:

Հարվածների արդյունքում ոչնչացվել է գրոհայինների 184 պաշտպանական դիրք, 50 հենակետ մարտական տեխնիկայով և զենքով, 34 հրամանատարային կետ:

Բացի այդ ոչնչացվել է զինամթերքի և վառելիքի 16 պահեստ, ահաբեկիչների պատրաստման երեք ճամբար և զինամթերքի և ինքնաշեն պայթուցիկ սարքերի արտադրության երկու գործարան: